Չինական Huawei ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին երեք տեսախցիկով սմարթֆոնը:

Տեսախցիկը մշակվել է գերմանական Leica լուսանկարչական սարքեր արտադրող ընկերության հետ համատեղ: Այն ունի 40 մեգապիքսել հնարավորություն:

Սմարթֆոնը կկոչվի P20: Դրա ստեղծողները կարծում են, որ այն կդառնա շուկայում բարձր պահանջարկ ունեցող նման արտադրանքներից մեկը՝ տեսանկարահանող լայն հնարավորությունների շնորհիվ:

Սմարթֆոնի այլ գործառույթների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել: Նախատեսվում է, որ Huawei-ն կներկայացնի արտադրանքը հանրությանը մարտի 27-ին Փարիզում: