ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3.1 կետերով հարուցվել է քրեական գործ՝ շորթում կատարելու հատկանիշներով:

Ինչպես տեղեկանում ենք Shamshyan.com-ից, ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ տվյալներով պարզել են, որ Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն, նախնական համաձայնության գալով, փորձել են հանրապետությունում գործող հայտնի հիվանդանոցներից մեկի ակնաբուժական կլինիկայի ղեկավարից խոշոր չափի գումար շորթել՝ շանտաժի ենթարկելով նրան:

Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն ակնաբուժական կլինիկայի ղեկավարին սպառնացել են, որ կհրապարակեն նրան արատավորող և օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, եթե նա իրենց չփոխանցի 1500- 2000 ԱՄՆ դոլար: ԱԱԾ-ի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն չեն կարողացել իրենց նպատակին հասնել: