Աթենքի Ակրոպոլիսը այսօր և վաղը ցերեկային ժամերին շոգի պատճառով այցելուների համար փակ է լինելու։ Աթենքի հնությունների վարչությունը փակում է հնագիտական հուշարձանը, քանի որ, Օդերևութաբանական կենտրոնական ծառայության կանխատեսումներով, օդի ջերմաստիճանը հասնելու է 40 աստիճանի։

Այցելուները, որոնք գնել էին էլեկտրոնային տոմսեր այդ օրերի և ժամերի համար, պետք է կապ հաստատեն վաճառքի ծառայության հետ էլեկտրնոային փոստի միջոցով։

Հուլիսի 4-5-ին Հունաստանի ողջ տարածքում կանխատեսվել է բարձր ջերմաստիճան՝ մինչև 38-40 աստիճան։

Աթենքի Ակրոպոլիսը Հունաստանում ամենաշատ այցելու ունեցող հուշարձանն է։ 2018թ-ին հուշարձան է այցելել 3,15 միլիոն մարդ։ Ամենահայտնի թանգարանը մնում է Ակրոպոլիս թանգարանը, ուր այցելել է 1,8 միլիոն մարդ։