Կառավարությունն այսօր մոտ 69 միլիոն դրամ հատկացրեց բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավման նպատակով։ Գումարը կհատկացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

Մասնավորապես, կբարելավեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և «Զեյթուն» ուսանողական ավանի շենքային պայմանները։