Հունիսի 3-ին Էրեբունի թանգարանը հյուրընկալել էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին:

Նշենք, որ Նիկոլա Ազնավուրը թանգարան էր այցելել ՀՀ-ում Օմանի Սուլթանության պատվավոր հյուպատոս Պերճ Օհանյանի հետ միասին:

Ինչպես «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջում է նշվում՝ տնօրեն Միքայել Բադալյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են թանգարանի մշտական ցուցադրությանը, շրջել Էրեբունի ամրոցում և տեղեկացել թանգարանի առաջիկա ծրագրերի վերաբերյալ: