ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանով Կարեն Ղարիբյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության Օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ:

«Ղեկավարվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝

Կարեն Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ»,– ասվում է որոշման մեջ: