Սահմանադրության օրվա առիթով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը որոշել է անակնկալ անել «Գառնի» և «Զվարթնոց» պատմաշակութային, ինչպես նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանների մինչև 16 տարեկան այցելուների համար: ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, հուլիսի 5-7-ը ներառյալ մինչև 16 տարեկանների մուտքը կլինի անվճար:

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը։