Թուրքիայի Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային, ավտոմեքենա է պայթել։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ մեքենայի մեջ մարդիկ են եղել։

Պայթյունի հետևանքով կան զոհեր, առայժմ հաղորդվում է երկու զոհի մասին։ Եվս երկու մարդ վնասվածքներ է ստացել։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության ու Շտապ օգնության ծառայության մեքենաներ։