Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող 30-րդ ամառային ուսանողական խաղերի՝ Ունիվերսիադայի շրջանակներում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճել է ոսկե մեդալ։

Արթուր նշել է․

«Հաղթանակս նվիրում եմ հայերին, զինվորներին, ընտանիքիս և մարզիչներիս, բոլոր-բոլորին»։ Այս մասին գրել է mamul.am-ը։

Արթուրը, օղակների վրա վարժությունների որակավորման փուլում վաստակելով 14,750 միավոր, երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ՝ զիջելով միայն թուրք Իբրահիմ Չոլակին։ Եզրափակչում, սակայն, Արթուրը վաստակել է 14,900 միավոր և նվաճեց ոսկե մեդալ։ Հարցին՝ ի՞նչն օգնեց իրեն առավելության հասնել Չոլակի նկատմամբ, Արթուրը պատասխանեց․ «Մարզիչներս, ընկերներս, բոլորը ոգևորում էին ինձ, դա օգնեց»։