Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարություն Մադարջյանն է... Մերօրյա հայկական երաժշտության տարածողը: Քամիշլոյի հայկական թաղամասում ունի իր երաժշտական դպրոցը, որտեղ սովորում են հայեր, արաբներ, քրդեր, ասորիներ և այլն: Դպրոցի միջոցով, որը կրում է «Հարմոնիա» անունը, օտարազգիները նույնպես ծանոթանում են հայկականին՝ ի շնորհիվ Հարութի... Սիրիական պատերազմի պատճառով բազմաթիվ դժվարությունների առջև կանգնած Հարութը չի ընկրկում և շարունակում է հայկական երաժշտության տարածումը... Հայաշատ, տաղանդաշատ Քամիշլոն այսօր ոսկոր է թուրքերի կոկորդին...»: