Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Այդ մաիսն ասվում է տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի հաղորդագրության մեջ:

Սահմանված չափով գումարը վճարելուց և դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո Արսեն Դավթյանը կազատվի կալանքից:

Փոխնախարարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: