Երևանի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի բնակիչները պահանջում են, որ Աթոյան-11 փողոց անցուղի հատվածում առկա կանգառի դիմաց հետիոտնի համար գծանշումներ արվեն ու լուսացույց տեղադրվի։

Խմբագրությանը դիմած բնակիչներն իրենց ցանկությունն ու առաջարկը հիմնավորում են այսպես, մոտակա երկու անցումների միջև եղած հեռավորությունը ավելի քան 800 մետր է, մոտակայքում գործում են դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա։ Այդ հատվածով մարդիկ շատ են փողոց անցնում։

«Երեխաների համար խիստ վտանգավոր է այդ տեղով անցնելը։ Մի քանի օր առաջ երկու երեխայի հազիվ հասցրեցինք մի կողմ քաշել մեքենայի դիմացից։ Անցյած տարի էլ 12-ամյա աղջիկ երեխային մեքենան նույն հատվածում հարվածեց, վնասվածքներ ստացավ»,- նշում է քաղաքացին։ Այս մասին գրում է «Պանորամա»-ն։

Բնակիչները պետք է գրավոր դիմեն ոստիկանությանը, այստեղ մասնագետները կքննարկեն այն ու կպատասխանեն։