Հայաստանի «Խուլ ու համրերի միավորում» հասարակական կազմակերպության անդամները բողոքի ակցիա են անցկացրել։ Նրանք նշում են, որ միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանն ապօրինի ընտրված նախագահ է, ուզում են, որ նա իրենց հանգիստ թողնի։

«Թող այդ մարդուն մեկուսացնեն, մենք էլ բոլորս հանգստանանք։ 10 տարի նախագահ է եղել, բայց միայն իրենով է զբացվել, մեր մասին չի մտածել, անտարբերության է մատնել։ Մենք իրավունք ունեինք ընտրել նոր նախագահ, մենք ընտրել ենք Մարինե Հարությունյանին։ Մենք պահանջում ենք ինքնագլուխ նախագահի հրաժարականը»,- լրագրողներին ասել է Իգոր Հովսեփյանը։

«Խուլ ու համրերի միավորման» շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Ղազարյանն ասաց, որ 2019 հունիսի 20-ին Մարինե Հարությունյանի վարչական բողոքը բավարարվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից, նշված վարչական բողոքի բավարաման արդյունքում որոշվել է անվավեր ճանաչել գործադիր մարմնի ղեկավարի՝ Գրիգոր Գորիգորյանի, ինչպես նաև կանոնադարությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պետական գրանցումները։ Նրա խոսքով, այսինքն Գրիգոր Գրիգորյանի՝ որպես Խուլերի միավորման նախագահի պետական գրանցումը անվավեր է ճանաչվել։

«Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հուլիսի 3-ին Անուշ Մկրտչյանի անունով դիմում է ստացվել, թե իբրև «Խուլերի միավորում» ՀԿ կողմից հուլիսի 2-ի տեղի է ունեցել արտահերթ համագումար, արդյունքում նոր նախագահ է ընտրվել Գրիգոր Գրիգորյանը, նաև կանոնադրությունում փոփոխություներ են կատարվել։ Մարինե Հարությունյանը, ով Խուլերի միավում ՀԿ նախագահն է, ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում է տվել, որովհետև, ըստ նրա, որևէ արտահերթ համագումար տեղի չի ունեցել, որևէ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն տեղի չի ունեցել, Անուշ Մկրտչյան անուն-ազգանունով որևէ անձի չի ճանաչոմ, որին լիազորած լինի։ Համագումար տեղի չունենալու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մասին նա ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, նյութեր են նախապատրաստվում»,- ասել է փաստաբանը։

Նա նշել է, որ այժմ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում լսումներ են հրավիրվել, որպեսզի հասկանան, թե ինչ դիմումի մասին է խոսքը։

«Մենք ներկայացել ենք լսումերի, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիր է առաջացել, որովհետև Հայաստանի խուլերի միավորումը որևէ գործադիր մարմնի փոփոխության վերաբերյալ արտահերթ համագումար չի հավիրել, սակայն ներկայացվել է համապատասխան նիստի արձանագրություն»,- ասել է Տ. Ղազարյանը։