Հուլիսիս 4-ին ավտովթարի ենթարկված ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը մահացել է։

Նշենք, որ օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:

«Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և այս անչափ դժվար պահին մաղթում եմ համբերություն»,-ասվում է գրառման մեջ։