«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 09-ին ժամը 10։00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Սիսիան քաղաքի՝ Խանջյան, Նար-Դոսի, Ֆիզկուլտուրնիկների փողոցների և Իսրայել Օրի փողոցի 3, 5, 1ա, 1բ, 1գ համարների ջրամատակարարումը:

Հուլիսի 9-ին ժամը 09։00-21:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Գայի, Սայաթ-Նովա, Կալինինի, Գետափնյա, Իվանովո, 26 Կոմիսարների, Մյասնիկյան, Հովսեփյան փողոցների և Թբիլիսյան խճուղու ջրամատակարարումը:

Հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 10-ը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Էջմիածին քաղաքը, ներառյալ Էջմիածնի քաղաքապետարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Արտիմետ գյուղը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, Պետական տնկարանը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: