Թուրքական դատախազությունը 200 ակտիվ և արդեն թոշակի անցած զինծառայողների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել, որոնք մեղադրվում են ընդդիմադիր Ֆեթուլլա Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու պատճառով, որը համարվում է 2016թ․-ի ձախողված հեղաշրջման կազմակերպիչը:

Տեղեկատվության համաձայն, Ստամբուլում 176 ձերբակալման որոշում է կայացվել, իսկ 35-ը՝ Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում:

Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից կատարված հայտարարության համաձայն, մեղադրյալների թվում են 1 գնդապետ, 1 փոխգնդապետ, 5 մայոր, 7 կապիտան, 100 ավագ լեյտենանտ, 18 լեյտենանտ և 43 ենթասպա։ Նրանցից 100-ը ցամաքային ուժերի հրամանատարության կազմից են, 33-ը՝ ռազմաօդային ուժերի հրամանատարությունից, 37-ը՝ ռազմածովային ուժերի, իսկ 6-ը՝ առափնյա անվտանգության ուժերի հրամանատարությունից։

2016թ-ի հեղաշրջման փորձի ձախողումից հետո Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 77 հազար մարդ։ Գյուլենի հետ կապերի պատճառով իրենց պաշտոններից զրկվել են մոտ 150 հազար զինվորականներ ու քաղաքացիական անձինք։