Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Ոսկե ծիրան» կինոփառատոնին Սամվել Ալեքսանյանին «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշան շնորհելն ու փառաբանելը, ապացուցում է, որ Հայաստանում տիրում է վաստակավոր Սերժի բարքերը։ Եթե Սամվել Ալեքսանյանն արժանանում է Մանթաշևի չգիտեմ՝ ինչին, ուրեմն Մանթաշևն արժանի է Սամվել Ալեքսանյանին։ Հարկավոր է անդրադառնալ Մանթաշևի ով լինելուն և օբյեկտիվ գնահատական տալ դարասկզբին Բաքվի հայազգի քրեաօլիգարխին»։