Էներգահամակարգում հաճախականությունների տատանումներ են տեղի ունեցել, որի պատճառով խոշոր արտադրողների ռելեական պաշտպանությունը կանգնել է: Այդ մասին ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, գրում է «Ռադիոլուրը»։

Սկզբում Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկն է անջատվել, հետո Երևանի ՋԷԿ-ը, ապա Երևանի ԲԷՑ-ը։ Ինչ- որ պահից աշխատում էր միայն «Որոտան» կասկադը, և էլեկտրաէներգիա ներմուծում էինք իրանական կողմից՝ էներգետիկ վթարի արդյունքում ստեղծված իրավիճակն այսպես է ներկայացրել փոխնախարարը, հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն:

Վերականգնողական աշխատանքները շարունակվում են, հաճախականության տատանումները ևս։

«Չեմ կարող հստակ ժամ ասել, թե երբ կվերականգնվի համակարգը, Սևան- Հրազդան կասկադի էլեկտրամատակարարումը վերականգված է»,- նշել է Հակոբ Վարդանյանը։

Երևան ԲԷՑ-ում ջուրը դատարկվել է, հիմա փորձում են արագ վերականգնել, որ կարողանան ցանց մտնել։ Առնվազն չորսից հինգ ժամ կտևի։

Այժմ Վրաստանի հետ են աշխատանքներ տարվում, որպեսզի այնտեղից ևս լրացուցիչ էներգամատակարարում ապահովվի։