«Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մենք չենք համալրելու ՀԿ-ների այն 80 տոկոսի շարքերը, որոնք դարակների մեջ են մնացել։

«Չպետք է «Հայֆիլմ»-ի շենքում փարթիներ կազմակերպեն, տաղավարներում մանկական տեսահոլովակներ նկարեն ու ինքնախաբեությամբ զբաղվեն, թե տեսեք՝ «Հայֆիլմ»-ը գործում է: ՀՀ բարձրագույն ղեկավարությանը առաջարկելու ենք, որ «Հայֆիլմ»-ի զարգացումն ու վերածնումը վստահեն «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ին, դրա հետ մեկտեղ՝ առաջարկելու ենք հեղափոխական հաստիքացուցակ. յուրաքանչյուրը պետք է զբաղվի կոնկրետ գործով, այլևս չպետք է լինեն անհասկանալի հաստիքներ: Այո, կրկին առաջարկելու ենք վերանայել կինոստուդիայի ղեկավար կազմը, ինքներս առաջարկելու ենք թեկնածուներ, քանի որ շատ լավ գիտենք՝ ո՞վ ի՞նչ հաստիք կարող է զբաղեցնել ու ինչ պատասխանատվության տակից դուրս գալ։ Խոստանում ենք մեր թիմով 1-2 տարում «Հայֆիլմ»-ն ազգային բրենդի կվերածենք: Արվեստից, կինոյից հեռու մարդը «Հայֆիլմ»-ում պետք է տեղ չունենա»։