2020թ-ի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկսով կբարձրանան կենսաթոշակները։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ երեկ կառավարության արտահերթ նիստում, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով, հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022թթ-ի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այդ ժամանակ էլ, ըստ նրա, կենսաթոշակները բարձրացնելու մասին որոշում է կայացվել։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը։

«Կառավարությունը կփորձի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988թ-ի երկարաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։