ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել կոչով․

«Կոչ եմ անում մասնակցել Մարտունիում կառուցվելիք բժշկական կենտրոնի վերաբերյալ հանրային քննարկմանը։

Ինչպես նաև տեղեկացնեմ, որ Մարտունու գործող բժշկական կենտրոնում աշնանը կբացվի հեմոդիալիզի նոր բաժանմունք, որտեղ կլինի 5 սարք, որոնք կսպասարկեն շուրջ 40 պացիենտի Մարտունու և մոտակա տարածաշրջանից։ Բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումից հետո հեմոդիալիզի բաժանմունքը կտեղափոխվի այնտեղ»։