ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Բրեդ Շերմանի «Պետական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Դրանով արգելվում է Ադրբեջանին վաճառել ամերիկյան այնպիսի սպառազինություն, որը Բաքուն կարող է կիրառել Արցախի քաղաքացիական օդանավերը խոցելու համար: