Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում գրում է, որ Գիտությունների Ազգային Ակադեմիայի էկոկենտրոնի գիտնականների հետազոտությունների արդյունքում կառուցած դիագրամմայում պարզ երևում է, թե ինչպե՞ս է 2002թ-ից հետո Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց նվազել է ջրում քլորոֆիլ a-ի պարունակությունը։ 2011-20012թթ այն հասել է նվազագույն ցուցանիշների, իսկ դրանից հետո լճի մակարդակի բարձրացման կասեցման հետ միասին նորից սկսել է աճել և 2018-2019թթ նկատվել է կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ։

Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ լճի մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի և պետք է իրականացվի ցանկացած գնով։ Այս մասին նշված է նաև Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի դեռ 2009թ-ի հետազոտության մեջ․

«Լճային էկոհամակարգի վերակառուցումը ղեկավարող միակ ռադիկալ միջոցառումը լճի մակարդակի արհեստական բարձրացումն է Բալթիկ ծովի մակարդակից մինչև 1903.5 մ բարձրությունը»։