Կոտայքի մարզպետն առաջարկում է զերծ մնալ խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողահատկացումներից և շինթույլտվություններից:

Կոտայքի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Վերջին շրջանում մարզի տարբեր համայնքների բնակիչներից բազմաթիվ բողոքներ և դժգոհություններ են հնչում, որ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողահատկացումներ են արվում և տրվում շինարարական թույլտվություններ:

Ականջալուր լինելով քաղաքացիների արդարացի դժգոհություններին՝ Կոտայքի մարզպետը ևս մեկ անգամ մարզի համայնքների ղեկավարներին առաջարկում է զերծ մնալ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներից և շինարարության թույլտվությունների տրամադրումից»: