Թուրքիա է հասել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների բաղադրիչների առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Դրանք տարվում են Անկարայի նահանգում գտնվող «Մյուրթեդ» ավիաբազա:

Նշենք, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել: