Ապագա Սերնդի Զարգացում հասարակական կազմակերպությունը Ծաղկահովիտ գյուղում նախատեսել է ստեղծել գրադարան։ Նշենք, որ արդեն հավաքվել է շուրջ 2500 գիրք և հավաքագրումը դեռ շարունակվում է։

ԱՍԶ ՀԿ-ն հայտնում է, որ տարածքն արդեն պատրաստ է, համայնքի բնակիչները անհամբեր սպասում են։

Այդ հիանալի նախաձեռնության նպատակն իրականացնելու համար անհրաժեշտ է որոշակի դրամական միջոցներ, ուստի Ապագա Սերնդի Զարգացում ՀԿ-ն սկսում է դրամահավաք, ծրագիրը կյանքի կոչելու համար։
Այն քաղաքացիներն, ովքեր ցանկություն ունեն օգնել, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093453554

Կամ գումար փոխանցել տվյալ բանկային հաշվին՝

1570053658690100 AMD
1570053658690101 USD
1570053658690146 EUR (Ամերիաբանկ ՓԲԸ)