Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է միանգամից 5 մեդալ` 5 բրոնզ:

«Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել մեդալի որակը բարձրացնելու համար: Կեցցե՛ն մեր թիմի անդամները»,- ասվում է գրառման մեջ: