Լոռու մարզի մի շարք համայնքներում, հատկապես Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններում, երեկ երեկոյան հերթական կարկտահարությունն է տեղի ունեցել:

Ստեփանավանի տարածաշրջանի խոշորացված Գյուլագարակ համայնքում կարկուտը վնասել է ցանքատարածությունները, կարտոֆիլի դաշտերը, ծառերից թափել ամբողջ բերքը: Սա այս տարի տվյալ տեղանքում արդեն չորրորդ ուժգին կարկուտն է:

Վնասները մեծ են նաև Թումանյանի տարածաշրջանի Ախթալա, Ճոճկան, Շնող, Թեղուտ, Մեծ և Փոքր Այրում գյուղերում ու հարակից բնակավայրերում:

Գյուղացիները բողոքում են, որ կայանքները ուշ են կրակել, դրա համար էլ ամբողջ բերքը ոչնչացվել է: