«Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում անդրադարձ է եղել «Հայֆիլմի» և «Վրացֆիլմի» տարբերություններին։ Այդ մասին խոսել է լրագրող, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը

«Մենք մեր պետական «Հայֆիլմ»-ն առանց խղճի խայթի ծախեցինք, իսկ վրացիները իրենց «Վրացֆիլմ»-ին ավելացրին ևս 1 պետականը: Հիմա 3-4 պետական ստուդիա ունեն: Մենք մեր կինոթատրոնները ծախեցինք, ինչ ասես դարձրինք՝ է՛լ ավտոսալոնների, է՛լ ապրանքների, փալաս-փուլուսների վաճառատեղի, վրացիները հիմնականում պահպանեցին իրենց կինոցուցադրման ուղղվածությունը: Նրանք քաջ գիտեն, որ կինոն փոքր երկրների համար ոչ թե բիզնես է, այլ ազգն ու երկիրը ներկայացնելու հզոր միջոց»։