Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքի կենտրոնական շուկայում հրդեհ է բռնկվել, գրում է minval.az-ը։

Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 06:30-ին՝ շուկայում գտնվող խանութներից մեկում: Այնուհետև հրդեհը տարածվել է՝ ընդգրկելով երկու խոշոր մթերային խանութ:

Այդ կապակցությամբ դեպքի վայր են ժամանել մարտական հաշվարկներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 10 հրշեջ մեքենաներ, կենդանի ուժ:

Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհը բռնկվել է խանութներից մեկի սառնարանում առաջացած կարճ միացման հետևանքով: