Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«3D անցումը կիրառվում է շատ քաղաքներում, այն վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա, ինչը ստիպում է նվազեցնել արագությունը»,- ասվում է գրառման մեջ։