Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 01:03-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-10 ավտոճանապարհի Վեդի-Ուրցաձոր հատվածի 6-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 06 LU 559 (վարոդ՝ 1996 թ. ծնված Գ. Կ.) և «ՎԱԶ 21112» մակնիշի 35 SA 470 համարանիշերով (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները. որի հետևանքով վերջիններս կողաշրջվել են:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2106» մակնիշի վարորդը տեղափոխվել է Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «ՎԱԶ-21112» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. մեքենայի 3 ուղևորները հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, այնուհետև մյուս մեքենայի 2 հօգին՝ «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: