Հայաստանում երեք պատմական ֆիլմ-ակնարկներ են նկարահանում Կիլիկիայի թագավորության մասին, որը գոյատևել է 1080-1375թթ.:

«Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկներ են, որոնք կպատմեն Հայաստանի և համաշխարհային պատմության կարևոր շրջանի մասին՝ Կիլիկիան միջազգային կենտրոն էր և զգալի դերակատարություն ուներ տարածաշրջանի զարգացման գործում:

Եռապատումը բաղկացած կլինի 5 րոպեանոց մասերից, որից յուրաքանչյուրը կներկայացնի Կիլիկիայի հայոց թագավորության պատմության 100 տարին՝ Կիլիկիայի հիմնադրումից մինչև վերածումը իշխանությունից թագավորության և անկումը:

Գաղափար - նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ։