2008թ-ի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց օրենքով միանվագ դրամական օգնություն կտրամադրվի:

ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծի համաձայն, ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին կտրամադրվի 30 մլն դրամ:

Առողջությանը ծանր վնաս հասցված անձին կահտակցվի 15 մլն դրամ, իսկ առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին 5 մլն դրամ: