ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հայտնել է․

«Հայաստանի իշխանությունները բանակցում են Ռուսաստանի հետ հանրապետությունում նոր ԱԷԿ-ի կառուցմանը ռուսական կողմի հնարավոր մասնակցության շուրջ», - գրում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ Հայաստանի փոխվարչապետը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին:

«Մեր էներգետիկ համակարգը հիմնված է 3 սյուների վրա՝ ատոմային էներգետիկա, ջերմային և հիդրոէներգետիկա: Այս երեք աղբյուրներից գրեթե հավասարաչափ էլեկտրաէներգիա է ստացվում: Ատոմային էներգիայից մենք չենք ուզում հրաժարվել»,-ասել է նա:

«Կշարունակենք և հիմա դիտարկում ենք Մեծամորի ԱԷԿ-ի փակումից հետո նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»,- ասել է փոխվարչապետը:

«Մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը ռուս գործընկերների հետ և արդեն քննարկում ենք: Այդպիսի բանակցություններ արդեն ընթանում են»,- ասել է Ավինյանը: