Հուլիսի լույս 17-ի գիշերը հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ:

Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, գրում է «ՊանԱրմենիան»-ը։

Նա հայտնել է, որ կրակն ինտենսիվ չի եղել:

«Մեծ տրամաչափի չի եղել, ինտենսիվ չի եղել, բայց փամփուշտը կպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին», - ասել է Հովհաննիսյանը: