Բնապահպանի տուն ֆեյսբուքյան էջում գրված է․

«Տավուշի մարզպետին ադեկվատ պահվածքի համար հատուկ ծափահարություններ։ Իսկ իջևանցիների համար եկող մի քանի տարում կառավարությունը պիտի ստեղծի աշխատատեղեր ու միաժամանակ ավելի խիստ հսկի անտառը։

Գիտենք, որ հեշտ գործ չի, բայց ոչ ոք չէր ասում, որ նորմալ երկիր կառուցելը հեշտ գործ է։ Չմոռանաք նաև, որ երկիր
հասկացությունը ժողովուրդն ու պետական համակարգը միասին` ձեռք ձեռքի բռնած են կառուցում և ոչ թե ժողովուրդը թալանում ու ոչնչացնում է, մինչև ուրիշ աշխատատեղեր ստեղծվեն։ Էն էլ որ վերջում հասկանան, որ կարողա փայտի բիզնեսից ավելի քիչ փող են ստանալու, նորից պիտի աչքները տնկեն վերջին ծառերի վրա։

Լավ պետություն կառուցելը նշանակում է ամեն մեկս մի քիչ քրտնել ու մի քիչ նեղություն քաշել։ Իսրայելի օրինակն ամեն օր աչքներիս առաջ է»։