«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել․

«Արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի կորուստը մեծ է նաև հայ կինոյի համար:

Նրա կերպարները խտացված են, ռեալիստական, վառ և միայն իրեն հատուկ արտահայտչականությամբ ու խաղաոճով մի շարք տպավորիչ կերպարներ է ստեղծել նաև հայ կինոյում և «Հայֆիլմում»։ Ռուդոլֆ Ղևոնդյանը նկարահանվել է ավելի քան 25 ֆիլմերում` «Կրակոց սահմանին», «Նահապետ», «Քարե հովիտ», «Լիրիկական երթ», «Դեռ ապրում ենք», «Արյուն», «Ո՞ւր էիր, մարդ Աստծո», «Անիծվածները», «Ընկեր Փանջունի», «Երջանկության մեխանիկա», «Ընտրություն», «Հարսնացուն Ջերմուկից», «Լռության սիմֆոնիա», «Չգրված օրենք», «Մենավոր ընկուզենի» և այլն: Կրկին ցավակցում ենք արտիստի ընտանիքին, կինոյի մեր գործընկերներին և հայ ժողովրդին անդառնալի կորստյան համար։ Միշտ կհիշենք և՛ ձեզ և՛ ձեր դերերը Ռուդոլֆ Ղևոնդյան․․․

Հիշատակդ վառ Արտիստ․․․»