ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հուլիսի 18-ի նիստում հայտնել է, որ այս պահի դրությամբ Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8000-15,000 դրամ վարձատրությամբ:

Նախարարը նշել է, որ նախօրեին Իջևանում ապօրինի անտառհատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է անցնել աշխատանքի:

«Այս շրջանում ինտենստիվ կերպով իրականացվում է ճանապարհաշինարարություն, աշխատուժի խնդիր կա: Մասնավորապես «Արարատ ճանշինի» հետ եղել է պայմանավորվածություն 200 հոգու մարզից աշխատանքի ընդունել, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, բայց չեն արձագանքել, ասել են՝ մի պահանջ ունեն», - հայտնել է նախարարը՝ հավելելով, որ այդ պահանջը չի կատարվելու:

Վարչապետը հավելել է, որ օրական նշված վարձատրությունը մի խմ վառելափայտի գինն է: