Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը:

Ավիաընկերությունից հայտնել են, որ անձնակազմը դադարեցրել է թռիչքը ինքնաթիռի սրահում տարածված հոտի պատճառով: Թռիչքուղին ազատելուց ու շարժիչներն անջատելուց հետո վթարային ելքերով տարհանվել են ուղևորները:

Boeing 737 ինքնաթիռում գտնվել է 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Իսկ ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 187 մարդ, որոնցից 8-ը տուժել են, 2-ը՝ հոսպիտալացվել: