ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը: Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց Ռուբեն Վարդազարյանին», - ասված է հաղորդագրության մեջ: