ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆիկ Գրիգորյանն արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել:

Համապատասխան որոշումը ստորագրվել է հուլիսի 19-ին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ», - ասված է որոշման մեջ: