Հուլիսի 19-ին տեղի է ունեցել հանդիպում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի և «Urartian Heritage» նախաձեռնության համակարգող Մուշեղ Կիրակոսյանի միջև:

Ինչպես նշվում է ֆեյսբուքյան էջում՝ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել չորս գիտահանրամատչելի ֆիլմերի նկարահանման վերաբերյալ՝ Շենգավիթ, Էրեբունի, Կարմիր բլուր հնավայրերի, ինչպես նաև ուրարտական ժառանգության: Ֆիլմի նկարահանմանը ներգրավվելու են ուրարտական և կուր-արաքսյան ժամանակաշրջանների ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա հայտնի մասնագետներ:

Ֆիլմերի գիտական խորհրդատվությունը կիրականացվի «Էրեբունի» թանգարանի, իսկ ֆինանսական և տեխնիկական գործընթացը՝ «Urartian Heritage» նախաձեռնության կողմից: