Կրասնոդարում տեղատարափ անձրևների հետևանքով 29 փողոց և բնակելի հատվածներ անցել են ջրի տակ: Այս մասին գրում է «Известия»-ն:

Անձրևները տարածաշրջանում սկսվել են կիրակի առավոտից: Ջրի տակ են անցել առևտրի կենտրոնների ավտոկայանատեղիները, շուկան, դժվարացել է տրամվայների աշխատանքը:

Իրավիճակը վերահսկվում է ՌԴ ԱԻՆ-ի կողմից:

Տարածաշրջանում այժմ արտակարգ նախազգուշացում է հայտարարված: