Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցանկանում եմ մի քանի բառ գրել ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մասին: Նախկինում առիթ չեմ ունեցել նրա հետ աշխատելու: Ու մեծ զարմանք ապրեցի, երբ բացահայտեցի, որ արդեն վաղուց թոշակային տարիքի մեր մեծ գիտնականը ոչ միայն չի դադարում աշխատել, այլև տեղյակ է աշխարհում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ամենավերջին նորություններին, ոլորտների կազմակերպման նորարարություններին: Սիրեցի նրա հետ աշխատելը ու միշտ օգտվելու եմ այդ հնարավորությունից:

Ակադեմիկոսն էլ միշտ պատրաստ է աջակցել բարեփոխումներին»: