Դավիթ Բեգինյանը Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ին համապատասխան որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Դավիթ Բեգինյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար», - ասված է որոշման մեջ: