Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սևանն ինքնամաքրվում է, անտառներն ինքնատնկվում են, Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրերն ինքնավերականգնվում են, հանքերի պոչամբարներից թափոնաջրերն արդեն ինքնամաքրված են դուրս գալիս, ՀԷԿ-երի պատճառով չորացած գետերը ինքնաջրալցվում են, Թեղուտի պոչամբարի վթարային պատվարն ինքնաամրացվել է․․․

Մնում է՝ մեր պետությունն էլ ինքնակառավարվի, ինքնազարգանա և ինքնահզորանա»: