Հայ կինոյի վերածնունդ հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակում է արվել․

«Աշնանային տերևաթափ օրերից մի գեղեցիկ ու «պատմական» օր 2016թ․-ի հոկտեմբերի 18-ին հիմնադրվեց հանրահայտ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը։ Որոշ ժամանակ անց բառի ամենաուղիղ իմաստով նախաձեռնությունը սկսեց բոլորի կողմից ասոցացվել հենց «Հայֆիլմի» հետ։ Նախաձեռնությունը շատ կարճ ժամանակահատվածում հանրության, արվեստի գործիչների, պաշտոնյաների և լրագրողների ուշադրությունը սևեռեց «Հայֆիլմի» և հայ կինոյի հիմնախնդիրների վրա։

Հենց առաջին օրերին Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնությանը առաջինը միացավ Ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ԵԹԿՊԻ նախկին ռեկտոր հարգարժան Հրաչյա Գասպարյանը»։