ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, գրում է Aysor.am-ը։

Նշենք, որ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։