Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ՀՀ մի քաղաքացու, որի անունը, սակայն, չի հրապարակվում:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Թուրքիայի պետական լրատվական գործակալության հաղորդմամբ, մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում հիշյալ քաղաքացու մոտ հայտնաբերվել են 650 տուփ ծխախոտ, 220 տուփ ծխամորճի թութուն և 21 շիշ ըմպելիք։

Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Առայժմ հայտնի չէ, թե բերման ենթարկելուց հետո ՀՀ քաղաքացու նկատմամբ ինչպիսի վարույթ է ընթանում: